Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Եթե նորմալ զգուշացնեին, որ պետք է փոխվեն պաստառի չափսերը, կանեինք». Գևորգ Ստեփանյան

Մայիս 07,2026 19:40 Share

«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատիրոջ և թաղապետարանի աշխատակիցների միջև վեճ է ծագել ու քաշքշուկ եղել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը արձագանքել է Շենգավիթի միջադեպին և մանրամասներ պատմել։

«Իմ նկարն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառը փակցված է եղել «Հայրենիք» կինոթատրոնի վրա։ Սեփականատերը թույլ է տվել, ու մենք փակցրել ենք։ Մեզ ասացին, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները ագահորեն մոտեցել են ու առանց սեփականատիրոջը հարցնելու՝ պոկել են պաստառը, նետել։ Ինձ հասած տեղեկություններով՝ սեփականատիրոջը հայհոյել են, որի արդյունքում սեփականատիրոջ և թաղապետարանի աշխատակիցների միջև վեճ է ծագել ու քաշքշուկ»,– պատմեց նա։

Ստեփանյանի խոսքով՝ եթե իրենց նորմալ զգուշացնեին, որ պետք է փոխվեն պաստառի չափսերը, իրենք դա կանեին, այլ ոչ թե նման իրավիճակ ստեղծեին։ Նա վստահեցրեց, որ ոչ մի սադրանքի չեն տրվելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել