Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կարծիքով, խոշոր քաղաքները իշխանությանը ձայն չեն տա». Նոյեմբերյանի բնակիչ

Մայիս 09,2026 11:22 Share

Այսօր առավոտյան՝ Եռատոնի օրը, Նոյեմբերյանի փողոցները սակավամարդ են։ Մարդիկ տեղյակ էլ չեն՝ քաղաքում միջոցառումներ անցկացվելո՞ւ են, թե ոչ։

Փողոցներից մեկում զրուցեցինք միջին ու բարձր տարիքի մի քանի տղամարդկանց հետ.

-Շնորհավորում ենք Եռատոնի առիթով։

-Ի՞նչ տոն։ Ղարաբաղը տվեցին, Եռաբլուրը մեծացրին, էդքան ջահելներ ջարդվեցին։

-Բայց ասում են, որ Արցախը երբեք էլ մերը չի եղել։

-Սխալ է։ Էս 30 տարի մերն էր, էդ ո՞նց եղավ, որ հիմա մերը չդարձավ։

-Ձեր կարծիքով ո՞վ կհաղթի առաջիկա ընտրություններում։

-Շատ բարդ հարց է։ Ես դեռ երեք տարի առաջ եմ ասել։ Սրանք իշխանությունը հենց այնպես չեն տա։ 19 կուսակցություն։ Դա ի՞նչ բան է։ Երկու միլիոն էլ չկանք։ Ձեն խլողներ են։ Երեւանի քաղաքապետի ընտրություններին քանի՞ տոկոսը գնաց։ 30 տոկոսն էլ չգնաց։ Մի կերպ անցկացրին Ավինյանին։ Եթե վերցնենք, որ Երեւանը, Լենինականը, Կիրովականը Նիկոլ են ընտրելու, դա սուտ է։ Երեւանում 80 տոկոսը պետական հիմնարկների աշխատողներ են, ոստիկանությունն է, զինվորականն է։ Ոչ մեկը քաղաքապետի ընտրությանը Նիկոլի համար չգնաց, չէ՞ ։ Նույնն էլ այստեղ է լինելու։ Գյուղերը կարող է Նիկոլին ձայն տան, բայց խոշոր քաղաքները ձայն չեն տա։ Գյուղերում ովքեր էլ որ ասում են ՔՊ-ին են ձայնը տալու, սկի ընտրություններին էլ չեն գնալու։ Էս որ գյուղերը դատարկվում են, դրա մասին մտածող չկա։ Երիտասարդությունը Երեւան է գնում։ Մնացել են տարիքով մարդիկ։

-Հիմա սահմաններին կրակոց չկա։ Խաղաղություն է։ Գո՞հ եք։

-Կզած խաղաղությունը խաղաղություն չի։

-Այստեղ գյուղերում ասում են, որ կյանքը բարելավվել է։

-Նիկոլը նստեց իշխանության, ես թողել գնացել եմ։ Մի տարի է, որ հետ եմ եկել։ Էսքան տները, որ տեսնում եք, 30-40 տոկոսը դատարկ է։ Մնացել են բիձա մարդիկ։ Ոչ աշխատանք կա, ոչ էլ մի բան։ Մարդիկ ինչո՞վ ապրեն։ Եթե արժանապատիվ աշխատանք լիներ, երիտասարդներն ինչո՞ւ են գնում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031