ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլի կառավարությունն Արցախն ազատագրեց հայերից ու հանձնեց ադրբեջանցիներին:
Եկել է Հայաստանի հերթը:
Հունիսի 7-ից հետո, Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանի Հանրապետությունը, սահուն կերպով Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը:
Կարդացեք նաև
Եթե իհարկե վերընտրվի:
Հայրենիք հանձնող կառավարությունը ոչ մի դեպքում չի վերարտադրվի, եթե Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնությունը մասնակցի ընտրությանը:
ԵԹԵ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 57 և ավելի տոկոսը, կամ 1 միլիոն 400 հազարից ավելի ընտրողներ մասնակցեն քվեարկությանը՝ համարեք, որ Նիկոլի ադրբեջանահաճո կառավարությունը Հայաստանում պարտվել է:
Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը ոչ թե ձեր իրավունքն է, այլ դարձել է Հայաստան պետությանն օգտակար լինելու ձեր պարտականությունը:


















































