Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառերի սպանդ՝ Աշոցքում. ոչնչացվել է մոտ 20 հաստաբուն ծառ. Shamshyan.com

Մայիս 12,2026 16:50 Share

Արդեն մի քանի օր է՝ Shamshyan.com-ը Շիրակի մարզի Աշոցք բնակավայրի բնակիչներից ահազանգեր է ստանում և բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում Աշոցքի համայնքապետարանի, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնի պետի հասցեին՝ ասելով, որ Աշոցքի համայնքապետի և ոստիկանության Աշոցքի բաժնի պետի անգործության հետևանքով քանի օր է Աշոցքում համատարած ծառերի սպանդ է իրականացվում։

Այսօր՝ մայիսի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները զայրացած ասում էին.

«Օրերի ընթացքում Աշոցքում՝ արվեստի տան դիմաց, հիմքից կտրվեցին 4 հաստաբուն, առողջ ծառեր, իսկ Վ. Ռուդակովի փողոցում սովետական տարիներին շահագործվող, հիմա պարապուրդի մատնված նույնիսկ կիսավթարային վիճակում գտնվող հյուրանոցի հարակից հատվածից ծառասպանները մոտ 15 առողջ, փարթամ 3 տեսակի ծառերի սպանդ են իրականացրել։ Ամենացավալին այն է, որ ո՛չ համայնքապետը, ո՛չ ոստիկանության բաժնի պետը ոչինչ չեն ձեռնարկել՝ կանխելու ծառերի սպանդը, ու հիմա մենք ունենք մտավախություն, որ այն վարակի նման կշարունակվի ու ավելի շատ ծառեր կվերացվեն։ Լավ, Աշոցքի համայնքապետը, տեղի ոստիկանապետը ցուցաբերում են քար անտարբերություն, բա Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան, դուք տեղում չե՞ք, թե՞ հիմա ձեզ ավելի շատ հետաքրքրում է սրան-նրան սրտիկ անելով խաբել, թե մենք ծաղկեցնում ենք Շիրակի մարզը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031