Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է, Սյունիքի մնալ-չմնալն էլ շատ մեծ հարցական է»․ Ռոբերտ Քոչարյան

Մայիս 13,2026 21:35 Share

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արթիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Նիկոլ Փաշինյանի ձախողումների մասին, նախազգուշացրեց․ «Եթե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է, Սյունիքի վրա մեծ հարցական է՝ պետք է մնա, թե՞ չի մնալու, շատ մեծ հարցական է։

Խաղաղությունը, որը մեզ փորձում են հրամցնել, խաղաղություն չէ, քանի որ երաշխիքներ չկան, խաղաղություն է այնքան ժամանակ, ինչքան ժամանակ Ալիևը համարի, որ իրեն հարմար է այս խաղաղությունը, իրեն ձեռք է տալիս այս խաղաղությունը։ Մենք սա մերժում ենք, մենք սրա հետ չենք կարող համաձայնվել։

Բազմաթիվ անգամ ասել եմ՝ եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն, ինչ արվել է մինչ այսօր։ Մեկ-մեկ մտածում եմ՝ լավ, կարող էր ավելի վատ բան անել, որ չի արել, ոնց որ ֆանտազիաս չի հերիքում, չկա։ Ինչ հնարավոր էր անել ամեն քանակով, այս մարդն արեց»։

Նա հիշեց իրական հումորային մի դեպք, երբ Հայաստանի նախկին պաշտոնյաներից մեկը Սևանի մայրուղում գոռացել է վարորդի վրա՝ հանկարծակի հրամայելով կանգնել։ Դարուփոսերը շատ են եղել, վարորդը կանգնել ու զարմացած պաշտոնյային է նայել։ Նա հրամայել է 50 մետր հետ քշել մեքենան՝ պատճառաբանելով, թե երկու փոս կար, դրանք թողել ես, մոռացել ես։

«Հիմա էսօրվա մեր վիճակն է, փոս չմնաց, ինչքան հնարավոր «լադոկներ» կային այս քաղաքականության մեջ, ինչքան հնարավոր «լադոկներ» կային աշխարհաքաղաքական պրոցեսների մեջ, ամեն տեղ ոնց որ մռութը գցի մեջը։

Հիմա Ռուսաստանի հետ են սկսել, եթե հետևեք, թե ինչ կարգի ելույթներ են ունենում Ռուսաստանում ազդեցիկ պաշտոնյաները, ոնց են գնահատում իրավիճակը, սա լավ տեղ չի բերելու»։

Նա ասաց, որ լավ է ճանաչում այդ երկիրը, կհամբերեն, բայց հետո կստացվի այն, որի գինը կտա հայ ժողովուրդը։ Փաշինյանը, ըստ նրա, սովորել է պրոբլեմը ստեղծել, իսկ գինը վճարում է ժողովուրդը, իսկ հետո կսկսի, թե «ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, այս ամենը սիրելով եմ արել»։

«Սիրելով քանդեց»,- արձագանքեց դահլիճում նստածներից մեկը։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, եթե մենք թասիբ ունենք, մտահոգված ենք մեր երկրով, պիտի բռնենք Փաշինյանի ձեռքն ու ասենք՝ կանգ առ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031