«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ սահմանամերձ զորամասերում ծառայող զինծառայողներին և աշխատակիցներին տարբեր դրամական վճարներ են տրամադրվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու ամիսներին արդեն իսկ իրականացվող այդ վճարումները նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականի հունիսը։
Խոսքը աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների կամ այլ ձևաչափով տրամադրվող գումարների մասին է։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ պետական համակարգում ցանկացած լայնածավալ ֆինանսական բաշխում բնականաբար առաջացնում է քաղաքական նպատակահարմարության և հնարավոր ընտրական ազդեցության վերաբերյալ հարցեր։
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ պարզաբանում էր խնդրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից:
ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող։ Սակայն այստեղ է խնդիրը․ հանրությունը կարող է չիմանալ ռազմական կամ օպերատիվ նշանակության տվյալներ, բայց իրավունք ունի իմանալու, թե պետական միջոցներն ինչ սկզբունքով են բաշխվում, հատկապես երբ խոսքը սահմանում ծառայող մարդկանց սոցիալական երաշխիքների մասին է, իսկ ժամանակահատվածը՝ նախընտրական։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































