Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավինյանը ոնց որ ԱՆԻՖ-ն է վարի տվել, սա էլ հերթականն է». Աննա Գրիգորյան

Մայիս 15,2026 20:55 Share

«Առաջարկում եմ այս իշխանություններին բեմն այլևս չհավաքել։ Ամեն երկրորդ օրը միջոցառում են կազմակերպում»,- այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հանրապետության հրապարակում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։

Հետո փողոցի քանդված սալիկները տեսնելիս Գրիգորյանը ավագանու անդամ, պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանից հետաքրքրվեց՝ եվրոպացիների գալուց առաջ չպե՞տք է սարքած լինեին։

«Չեն հասցրել»,- հեգնեց Մեսրոպ Մանուկյանը։

«Ինչը ճիշտ է, ճիշտ է՝ ՔՊ-ականները իվենթ մենեջմենթի առումով շատ լավն են, համերգներ կարողանում են կազմակերպել։ Երբ իշխանափոխություն լինի, քաղաքապետի պաշտոնից պետք է հանենք, դնենք իվենթ մենեջեր»,- շարունակեց պատգամավորի թեկնածու Սամվել Հակոբյանը։

«Բայց, Սամվել ջան, երեք անգամ թանկ են կազմակերպում, կարելի էր ավելի էժան կազմակերպել»,- արձագանքեց Մեսրոպ Մանուկյանը ու, դիմելով քաղաքացիներին, ասաց՝ մի հատ հրապարակում բացահայտում անեմ․ «Հատուկ եկանք հրապարակ։ Այս ՔՊ-ականները մի քանի օր հետո բերելու են տրոլեյբուսների շոուն կազմակերպեն, հիմա ցույց տամ՝ ոնց են փողերը թալանել ու ոչ մեկ պատասխան չի տվել, միլիոնավոր դոլարներ են։

Մի քանի օր հետո հրապարակ են բերելու յութոնգ տրոլեյբուսները, ներկայացնելու՝ իրենց մեծ ձեռքբերումն է։ Յութոնգների առաջին խմբաքանակի արժեքը եղել է 135 միլիոն դրամ, երբ սկսեցինք խոսել՝ թալան է, կոռուպցիա է, միջնորդավորված եք գնել, իրականում գինը շատ ավելի էժան է, հանրային ճնշման արդյունքում երկրորդ խմբաքանակը 95 միլիոն դրամով ձեռք բերեցին՝ մոտ 40 միլիոն դրամով ավելի էժան։

Առաջին 15 ավտոբուսների մեջ 1,5 միլիոն դոլարի թալան է եղել, իմ կարծիքով՝ դա ինչ-որ մեկի գրպանն է գնացել… Այդ յութոնգները, որ առել են, Աջափնյակ մետրոյին հատկացված գումարն էր, փողը վերցրել են, յութոնգներ են առել, մի քանի օր հետո էլ գալու են այստեղ փիառվեն։ 1,5 միլիոն դոլարի համար էլ ոչ մեկ պատասխան չի տվել»։

«Ավինյանը ոնց որ ԱՆԻՖ-ն է վարի տվել, սա էլ հերթականն է»,- արձագանքեց Գրիգորյանը։

«Այ ստախոս, նույն պնդաճակատությամբ էլ ասում էր՝ հիսուն նոր մանկապարտեզ ենք կառուցել, Երևանում՝ զրո, ոչ մի նոր մանկապարտեզ։ Ժամանակ եմ տալիս, ստախոս ՔՊ-ականներ, ցույց տվեք Երևանում ո՞ր մանկապարտեզն եք կառուցել։

Հունիսի 7-ից հետո այդ թալանը հետ է վերադարձվելու»,- հավելեց Մանուկյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031