Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Թեժ գիծը մեզ պետք էր ոչ թե կոմպրոմատների համար, այլ որպեսզի կարողանանք բացահայտել նման դեպքերը. Արման Թաթոյան

Մայիս 16,2026 20:44 Share

Քանի «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի ասուլիսում հրապարակված ձայնագրությունը լայն հանրային արձագանք էր առաջացրել, կուսակցությունը որոշել էր հանրային քննարկում կազմակերպել ընտրությունների՝ քվեներին տեր լինելու թեմայով՝ «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Քննարկումը վարում էր հանրային գործիչ Սամվել Աշոտյանը:

«Հանրությունն  իր ազատ կամարտահայտությունը պետք է իրականացնի, սակայն անընդհատ մանիպուլյացիա է տեղի ունենում, ու անընդհատ փորձում են տարբեր կողմերից ուղղորդել հանրությանը, այդ իսկ պատճառով որոշել ենք բոլորիդ հրավիրել այս քննարկմանը, որպեսզի խոսենք, թե ինչու են գողանում մեր ընտրությունները եւ ինչ պետք է անենք հունիսի 7-ին, որպեսզի կարողանանք մեր ազատ կամարտահայտման իրավունքն իրացնել»,-ասաց Սամվել Աշոտյանը:

«Երբ սկսեցինք մեր նախընտրական քարոզարշավը եւ մինչ այդ էլ հանդիպում էինք ունենում քաղաքացիների հետ, ակնհայտ էր, որ մեծ ծավալի սպառնալիքներ կան մարդկանց նկատմամբ, անընդհատ ահաբեկում են, վախեցնում, տներ են գնում, խոսքը իշխանությանն է վերաբերվում, սպառնում են աշխատանքից ազատել  մարդկանց եւ այլն: Քանի որ նախկինում շատ ընտրությունների միջով եմ անցել որպես նախկին ՄԻՊ, ակնհայտ էր, որ այս խախտումները պահանջում են համակարգվածություն եւ մարդկանց պաշտպանություն: Մենք պետք է պաշտպանեինք մեր քաղաքացիներին, որովհետեւ համատարած էին այդ խախտումները, դրա համար հայտարարեցինք «թեժ»գծի մասին»,-նշեց Արման Թաթոյանը:

«Թեժ գիծը մեզ պետք էր ոչ թե կոմպրոմատներ հավաքելու համար, այլ «թեժ»գծի անհրաժեշտությունն այն էր, որ կարողանանք բացահայտել նման դեպքերը եւ պաշտպանենք մեր քաղաքացիներին, քանի որ այս ընտրությունները մեր երկրի համակարգի ձեւավորման, պետական համակարգի մասին են եւ պատմական նշանակություն ունեն»,-պարզաբանեց «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածուն:

Քննարկումն՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031