«Առաջին և ամենաարագ քայլը․ վերականգնելու ենք մինչև 2025թ․ հունվարի 1-ը գործող ՓՄՁ-ի հարկային ռեժիմները։ Սա նշանակում է վերադարձ ցածր շրջանառության հարկի դրույքաչափերին։ Մենք բիզնեսին նախ ազատ շնչելու հնարավորություն ենք տալու, ապա իրականացնենք խորքային հարկային բարեփոխում»,- այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական թիմի անդամ Սանասար Անանյանը։
Նրա խոսքով՝ հարկային ճիշտ քաղաքականությունը ոչ թե պարզապես բեռ է նվազեցնում, այլ ստեղծում է նոր տնտեսական ակտիվություն, որը վերածվում է աշխատատեղերի։ Սանասար Անանյանը նշել է, որ «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական բարեփոխումների արդյունքում տարեկան Հայաստանում կբացվի մոտ 25-40 հազար նոր աշխատատեղ։ Այս հաշվարկի հիմքում կա երեք գործոն՝ ՓՄՁ-ի ակտիվացում և ընդլայնում, ստվերի կրճատում և ներդրումների աճ։
Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 3-րդ ուղղությունը՝ մասնագետը նկատել է, որ ՓՄՁ-ն ունենալու նաև բորսային հասանելիություն։
«ՓՄՁ-ն կարող է թողարկել բաժնետոմսեր կամ պարտատոմսեր, դուրս գալ բորսա, և ներգրավել ներդրումներ ոչ թե բանկից վարկ վերցնելով, այլ ներդրողներից։ Սա նշանակում է, որ բիզնեսը ստանում է երկարաժամկետ և ավելի էժան ֆինանսավորում, չի ծանրաբեռնվում պարտքով և կարող է արագ աճել»,- ասել է տնտեսագետը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ»


















































