«Ամբողջ տնտեսությունը կառուցված է պարտքերի վրա։ Ժամանակ է պետք, որ մենք կարողանանք տնտեսությունը, բյուջեն կտրենք պարտքերից։ 1-2 տարում դա հնարավոր չի լինելու։ Մենք աղքատ երկիր ենք, պարտքերով ապրող երկիր ենք։ Ութը տարում բացի մեր կառուցած հիմնարկներից կարո՞ղ են ցույց տալ մեկ հիմնարկ, որ 200 մարդ աշխատում է»,- իր առանձնատան բակում լոռեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» թիմի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով Սպիտակի բնակչի հարցին։
Նա հայտարարեց՝ առաջին հերթին աշխատատեղեր պետք է ստեղծվեն Հայաստանում։
«Մեր երկիրն ուրիշ խնդիր ունի՝ երկիրը հայաթափվում է, սրանք ասֆալտը արեցին, փողը կերան՝ պրծան, փող ուտելուց էլ լավ են սրանք»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը վարկ վերցնելուն դեմ չեմ, բայց վարկը վերցնում են, խելացի են ծախսում, որ հավելյալ արժեք ստեղծվի․ «Իրենք գիտեն ժամանակավոր եկել են, հունիսի 7-ին գնալու են, բայց 15 միլիարդը բարձեցին բյուջեի վրա։ Մեկ օր շուտ ճանապարհենք թմբուկ նվագելու»։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































