Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը սպառնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը սպառնում է ընդդիմությանը նոր ռեպրեսիաներով. Արտակ Զաքարյան

Մայիս 19,2026 09:30 Share

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Թրամփը սպառնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը սպառնում է ընդդիմությանը նոր ռեպրեսիաներով:

BBC-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Պարսից ծոցի երկրների խնդրանքով, հետաձգում է երեքշաբթի օրը (այսօր) Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նախատեսված նոր հարվածը՝ քանի որ զուգահեռ ընթանում են բանակցություններ։

Թրամփը նշել է, որ գուցե հնարավոր է բանակցվող համաձայնագիրը ընդունելի լինի ԱՄՆ-ի համար։

Truth Social սոցիալական ցանցի իր էջում, ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ հրահանգել է առաջին իսկ հրամանով, սկսել Իրանի դեմ լայնածավալ հարձակում, եթե Իրանի հետ ցանկալի համաձայնություն ձեռք չբերվի։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ անկայուն և պայթյունավտանգ:

Իրավիճակը հայաստանյան նախընտրական քարոզարշավում՝ նույնպես:

Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ:

Այս պահին, դատելով սրվող իրավիճակից, այնքան էլ վստահ չեմ, որ ՔՊ-ի այսպիսի գործելաոճով, խորհրդարանական ընտրությունները խաղաղ ու ողջամիտ ճանապարհով հասնելու են հունիսի 7-ին: Արդեն ենթադրելի է, որ գործող կառավարիչները, սպասվելիք պարտությունից խուսափելու համար, նախընտրական գործընթացները կարող են տանել բոլորովին այլ ճանապարհով:

Հ.Գ. Եթե չեմ սխալվում, մի առիթով ինքն էր ասել, որ բանակցություններում իրեն «գժի տեղ է դնում»: Այդ կերպ, երևի փորձում էր ձախողել, ձգձգել բանակցային գործընթացի այդ փուլը և/կամ խուսափել պատասխանատվությունից: Արդյունքը՝ պարզ է, թե ինչ աղետ բերեց հայ ժողովրդի համար:

Իսկ ի՞նչն է խանգարում, որ այս ընտրություններում էլ նույնը անի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031