Այսօր Ախուրյանում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ իր ընդդիմադիր հայացքներով հայտնի ֆերմեր Տիգրան Ավագյանը, որը կալանավորվել էր Վարդան Ղուկասյանին սատարելու համար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց Ախուրյան համայնքում կատարված իշխանափոխության մասին։ Նրան հետաքրքիր էր, թե ինչպես եղավ, որ Ախուրյան համայնքում ընդդիմադիր իշխանություն ձևավորեց, սակայն այն հանձնվեց, ավելին «վաճառվեց» ՔՊ-ին։
«Մի բան կա կարևոր, որ Նիկոլը մինչև հիմա էլ հենց դրա վրա աշխատում է, դա էն բանն է, որ ամեն մարդ անհատականապես պատասխան պիտի տա, պատասխանատվության զգացումը չկա։ Ես ինչի՞ եմ ձեզ բերում Ախուրյանի օրինակը, եթե մեկը ինչ-որ բան սխալ է արել, պիտի բերվի, ռելսի վրա դրվի էդ մարդուն, որ ամեն մեկը պատասխանատու լինի իր արած ու չարածի համար։
Ձեր անձով է պայմանավորված «Հայաստան» դաշինքին մեր սատարումը, ըբը չկանչե՞ք Ախուրյան համայնքի ղեկավարին, իրենց էլ նախապես զգուշացվել է․․․
Կարդացեք նաև
Իմ դարդը պաշտոնը չէ, իմ դարդը այն է, որ ՔՊ-ն ուժեղացավ ստեղ, էս Ախուրյան համայնքում։ Մեր մարզն էլ ունի վեց համայնք։ Վեցից մեկն էր մերը, էդ էլ տրվեց ՔՊ-ին։ Չկանչեի՞ք, ասեիք, տո գետինը մտնիք, էդ մարդկանց ինչի՞ կգցեք։ Հիմի նայեք՝ ինչ կոլապսի առաջ ենք կանգնել, 6500 մարդ ձայն է տվել ընդդիմությանը, 6100 մարդ ձայն է տվել իշխանությանը, հիմի էդ քիչը՝ 6100 ձայն տարածը իշխում է մեր 6500-ի վրա, 32 համայնք արդեն իրենցն է»։
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ գիտի այդ պատմությունը, ցավալի պատմություն է, բայց ամսի 8-ին այդ մարդկանցից հարցնելու հնարավորություն ունենալու են։
«Ես իմ կյանքում թույլ չեմ տվել որևէ քայլ, որի համար ես կամաչեմ, կամաչեմ պատմել իմ զավակներին, իմ թոռնիկներին, չեմ արել մեկ քայլ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ֆերմերն ասաց՝ հունիսի 8-ին կհարցնեմ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































