Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզ ասում եմ՝ գերիների վերադարձի հարցը ողջամիտ ժամկետում իր լուծումը կարող է ստանալ»․ Ռոբերտ Քոչարյան

Մայիս 19,2026 19:01 Share

Այսօր Ախուրյանում մի երիտասարդ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ եթե ընտրվի վարչապետ՝ ի՞նչ ժամկետներում և ի՞նչ պայմաններում է պատկերացնում ռազմագերիների վերադարձը, և արդյոք դա հնարավո՞ր է։

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Համոզված եմ, որ հնարավոր է, համոզված եմ»։

Դահլիճը թնդաց ծափահարություններից, Ռոբերտ Քոչարյանը շարունակեց․ «Համոզված եմ նաև, որ այս իշխանությունը դրանով չի զբաղվում։ Իրենք ասում էին՝ մենք զբաղվում ենք, բայց սա նուրբ թեմա է, լավ է դրա մասին չխոսենք, բայց դրանով զբաղվենք՝ լռությամբ։

Երեկ ինչ-որ ասաց արցախցիների մասին, մեկ բանի վկայությունն են, ոչ թե չեն զբաղվում, այլ ուզում են, որ նրանք այնտեղ մնան, հանկարծ հեղինակություն ունեցող մարդիկ չհայտնվեն այստեղ և չփորձեն միավորել արտագաղթած մարդկանց՝ ինչ-ինչ նպատակների համար։

Օրինակ՝ ամոթալի է, որ խաղաղություն կոչված, որը խաղաղություն չէ, նախագիծը ստորագրելուց նույնիսկ այդ թեման չկար։ Իրենք դա պիտի նախապայման դնեին, ասեին՝ լավ, գալիս ենք Վաշինգտոն, մի բան պիտի ստորագրենք, դժվար է, մենք դրա պատասխանը պիտի տանք, մարդիկ մեզ հարցնելու են։ Լավ, գոնե մի քանի հոգու բաց թողեք, կարող էին, չէ՞, ասեին։

Չեմ կասկածում, որ հնարավոր է դա անել։

Ալիևը ինչ հաճույք, որ դատական այդ համակարգից պիտի ստանար, արդեն ստացել է։ Սա լինելու է մեր հետագա բանակցությունների, խաղաղության պայմանագրի ստորագրման մի մաս, անպայման»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ միշտ իր խոսքի տերն է եղել ու չի կարող ասել՝ 2, 3 կամ 5 ամսում կլուծի այդ հարցը, բայց այն ողջամիտ ժամկետներում իր լուծումը կստանա, այդ հնարավորությունը ինքը տեսնում է։

«Լավ, ուրիշ բան չասենք, Կիրանցում էդքան հողեր ես տվել, բան ես արել, չես կարող ասել՝ բանակցել։ Դիմացը ի՞նչ ես ստացել, ոչ մի բան, լիքը բաներ կան, հենց էնպես բաժանելով տվել ես, լավ, մինչև ե՞րբ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031