Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը համակենտրոնացման ճամբար չի»․ Արա Այվազյանը եւ Էլինար Վարդանյանը դիմում են միջազգային կառույցներին

Մայիս 20,2026 17:18 Share

«Հայաստանը համակենտրոնացման ճամբար չի, եւ ձեր խլացուցիչ լռությունը որոշակի իմաստով ընկալվում է որպես հանդուրժողականություն եւ այն կանաչ լույս է, որպեսզի Հայաստանը դառնա ժողովրդավար, բայց համակենտրոնացման ճամբար»,- այսօր հրավիրված հրատապ ասուլիսում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված Արա Այվազյանը՝ դիմելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական հաստատություններին եւ միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավում իշխող թիմի եւ նրա վարչապետի թեկնածուի վարքի եւ գործողությունների վրա։

Նա կոչ արեց միջազգային գործընկերներին՝ նախ հրապարակային հայտարարել, որ տեր են ժողովրդավարական գործընթացներին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի չափանիշներին՝ ազատ, արդար եւ առանց խտրականության ընտրություններ անցկացնելուն։ Պահանջեց, որպեսզի ուժեղացնեն իրենց մշտադիտարկումը՝ հայաստանյան գործընթացների վերաբերյալ, եւ ՀՀ գործող իշխանություններից պահանջեն անհապաղ դադարեցնել թշնամանքի ու ճնշման հռետորաբանությունը։

Հիշեցնելով ոչ վաղ անցյալում նույն կառույցների կողմից բծախնդրությամբ ի ցույց դրվող Հայաստանի որոշ ձախողումները, Արա Այվազյանն ասաց․ «Ձեր լռությունը այսօր կասկածի տակ է դնում ձեր հավատարմությունը եւ մեր հավատը ժողովրդավարական արժեքների նկատմամբ»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ, միանալով գործընկերոջ կոչին, ասաց՝ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների անդամների հետ հանդիպումներում տպավորություն է, որ փոխըմբռնում կա․ «Բայց այսօրվա լռությունը ցույց է տալիս, որ դիմացի կողմը կամ չի տեսնում, կամ չի լսում, կամ պարզապես չի ցանկանում արձագանքել այն իրողությանը, որ տեղի է ունենում վերջին մի քանի օրերի ընթացքում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031