Լրահոս
Օրվա լրահոսը

«Թվային պահք». ամբողջությամբ հրաժարվել տեխնիկայից անհնար է, բայց կարելի է նվազեցնել ռիսկերը պարզ քայլերով. Արմեն Մուրադյան

Մայիս 20,2026 17:30 Share

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամբողջությամբ հրաժարվել տեխնիկայից անհնար է, բայց կարելի է նվազեցնել ռիսկերը պարզ քայլերով.

  1. «Թվային պահք» քնելուց առաջ: Աշխատեք քնելուց առնվազն 1-2 ժամ առաջ չօգտվել սմարթֆոնից կամ համակարգչից:
  2. Գիշերային ռեժիմ (Night Shift/Blue Light Filter): Միացրեք այս ֆունկցիան բոլոր սարքերում. այն էկրանի լույսը դարձնում է տաք, դեղնավուն՝ հեռացնելով կապույտ սպեկտրը:
  3. Պաշտպանիչ ակնոցներ: Եթե երեկոյան աշխատանքն անխուսափելի է, օգտագործեք հատուկ կապույտ լույսն արգելափակող (Blue Cut) ակնոցներ:
  4. Հեռավորություն: Նոութբուքերը երբեք մի դրեք անմիջապես ծնկներին, իսկ հեռախոսը մի պահեք տաբատի առջևի գրպանում:

Էկրանների (սմարթֆոններ, պլանշետներ, համակարգիչներ) արձակած կապույտ լույսը (blue light) վերջին տարիներին հայտնվել է գիտնականների ուշադրության կենտրոնում: Թեև առաջին հայացքից թվում է, թե աչքի լույսը չի կարող կապ ունենալ վերարտադրողական համակարգի հետ, կապն իրականում շատ սերտ է և իրականացվում է մեր հորմոնալ համակարգի միջոցով:

Թվային համակարգ-վարքագիծ-քուն-հորմոնային հավասարակշռություն-համակցված կապն ազդում է վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Մեր օրերում առկա նոր, արագ աճող և հաճախ անտեսվող գործոնների, որոնք ազդում են վերարտադրողական առողջության վրա, շարքին է դասվում կենսաբանական ազդեցություն ունեցող կապույտ լույսը:

Կապույտ լույսը՝ տեսանելի լույսի սպեկտրի, կարճ ալիքային երկարություն և բարձր էներգիա ունեցող հատված է, ալիքի երկարությունը ՝ 380-500 նանոմետր է, իսկ աղբյուրներն են` արևը (բնական աղբյուր), սմարթֆոնները, պլանշետները, համակարգիչները, LED լամպերը, հեռուստացույցը (արհեստական աղբյուր)։

Կապույտ լույսի ազդեցություն`

մելատոնինի սինթեզի ճնշում,

քնի խանգարում,

ցիրկադային ռիթմերի խանգարում,

հորմոնալ ռիթմերի խանգարում,

Ահա թե ինչպես է կապույտ լույսն ազդում կանանց վերարտադրողական առողջության վրա․

  1. Մելատոնինի ճնշում և ցիրկադային ռիթմի խաթարում.

Մեր օրգանիզմում բոլոր գործընթացները ղեկավարվում են կենսաբանական ռիթմերով (ցիրկադային ռիթմ): Էկրանների կապույտ լույսը, հատկապես երեկոյան ժամերին, ուղեղին խաբում է՝ տալով «դրսում ցերեկ է» ազդանշանը: Արդյունքում քնի հորմոնը՝ մելատոնինը, չի արտադրվում բավարար քանակով: Մելատոնինը պարզապես քնեցնող միջոց չէ. այն հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է ձվաբջիջները և սպերմատոզոիդները վնասումից:

  1. Ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա. ձվաբջիջների որակի անկում: Մելատոնինի պակասը մեծացնում է օրգանիզմում օքսիդատիվ սթրեսը: Ձվարաններում հասունացող ձվաբջիջները դառնում են ավելի խոցելի ազատ ռադիկալների նկատմամբ, ինչը կարող է նվազեցնել դրանց որակը և բեղմնավորման հավանականությունը:
  2. Դաշտանային ցիկլի խանգարումներ:
    Քնի և հորմոնալ ռիթմերի խաթարումն անմիջականորեն ազդում է էստրոգենի և պրոգեստերոնի հավասարակշռության վրա: Սա կարող է հանգեցնել անկանոն ցիկլերի կամ ձվազատման (օվուլյացիայի) խնդիրների:
  3. Հղիության ընթացքը:
    Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ հղիության ընթացքում քնի քրոնիկ խանգարումները (կապված երեկոյան էկրանների օգտագործման հետ) կարող են բացասաբար անդրադառնալ պտղի զարգացման կենսաբանական ռիթմերի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031