«Ադրբեջանական մամուլն անմիջապես արձագանքեց, կարո՞ղ ա մի բան կա, որ մենք չգիտենք»,- այսօր հրատապ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» ցուցակում ընդգրկված ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ հավելելով, որ առաջինն ադրբեջանցիներն էին, որ հրճվանքով և ծափահարություններով ողջունեցին Փաշինյանի պերֆորմանսը՝ կապված Ծառուկյանի հետ։
«Առաջարկ Հայաստանին» թիմի այսօրվա հրատապ ասուլիսը պայմանավորված էր վերջին 2-3 օրերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծով և գործելաոճով։ Այսօր հայտնի դարձավ, որ Կառավարությունը գրություն է ստացել գլխավոր դատախազությունից, որ Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող «Արարատ ցեմենտ» գործարանը ենթակա է պետականացման։
«Բոլոր այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք լինում, հստակ տեղավորվում են Ադրբեջանի՝ Հայաստանին թուլացնելու պետական դոկտրինի մեջ։ Ես ստիպված եմ օգտագործել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների այսօրվա բառապաշարը և մի հարց տամ․ արա, դուք կայֆ եք ստանում թուրքի տակ տրնգի պարելով։
Այս պարագայում շատ հետաքրքիր է այն հեքիաթահյուսությունը, որին մենք այսօր ականատես ենք եղել։ Ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանն ու իր սազանդարները կարծում են, որ մարդիկ չեն հասկանում, անմեղսունակ են, բայց ոչ, սխալվում եք։ Բանդիտիզմ և պետական ռեկետ, ուրիշ բառ և որակում այստեղ չկա։ Այսօր մարդուն բռնում են պաստառը բռնելու համար և հասցնում են այն վիճակին, որ մարդն ինքնասպան է լինում։ Այսօր պապիկը Փաշինյանի ցույցի ժամանակ ուզում է հարցնել, թե ինչի համար իր թոռանը վառեցին, բերանը փակելով հանում են դուրս։ Կարո՞ղ ա գիտեք՝ սա ձեր «Արևմտյան Ադրբեջանն» ա, ոչ, սա Հայաստանի Հանրապետությունն է»,- ասաց Արման Աբովյանը՝ հավելելով․ «Ոչ Ծառուկյանը, ոչ մենք երբեք սեփականությունը հայրենիքի հետ չենք փոխում, բայց պարգևավճարների սիրահարներին այս միտքն անհասկանալի կլինի»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































