Լրահոս
Օրվա լրահոսը

8 քաղաքական ուժ՝ մեկ հանձնառության շուրջ. ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթ է ստորագրվել

Մայիս 22,2026 17:32 Share

Մայիսի 22-ին տեղի ունեցավ հանդիպում Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթ։

Հայաստանում 153,129 հաշմանդամություն ունեցող անձ կա, որոնց մեծամասնությունը ընտրության իրավունք ունի, սակայն նրանց խնդիրները գրեթե արտացոլված չեն խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ծրագրերում։ Քաղաքական գործընթացներում ներառականության ապահովումը ժողովրդավարության կարևոր նախապայմաններից է։

Հանդիպումը կազմակերպել էր «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ նպատակ ունենալով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ներառումը քաղաքական օրակարգերում և նախընտրական ծրագրերում։

Ավելի վաղ կազմակերպությունը վեր էր հանել հաշմանդամություն ունեցող անձանց հրատապ լուծում պահանջող խնդիրները և մշակել առաջարկությունների փաթեթ, որին միացել են 26 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, միջազգային գործընկերներ և անհատներ՝ ընդգծելով թեմայի կարևորությունն ու համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։

Առաջարկությունների փաթեթն ուղարկվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նախաձեռնության շրջանակում մշակված հանձնառության փաստաթղթի հիմնական դրույթներն ու առաջնահերթությունները, որոնք վերաբերում են ներառական կրթությանը, առողջապահական համակարգին, անգործունակության ճանաչման խնդիրներին, զբաղվածությանը և բռնության կանխարգելմանը՝ մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցող կանանց նկատմամբ։
Առաձնացվել է նաև բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները։

Միջոցառման ընթացքում քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու նախընտրական ծրագրերում ընդգրկված այն կետերը, որոնք վերաբերվում են հաշմանդամություն ունեցող կանանց։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031