Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր շրջանակի մեջ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է, ով Վերջին զանգի միջոցառմանը մասնակցում է ՔՊ-ի քարոզչական շապիկով». Էդգար Ղազարյան

Մայիս 22,2026 23:40 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարմիր շրջանակի մեջ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է, ով Վերջին զանգի պաշտոնական միջոցառմանը մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական շապիկով։ Երկու խախտում միաժամանակ․ քարոզչություն պաշտոնական լիազորությունները կատարելուց, այն էլ ուսումնական հաստատությունում։

Տեղեկատվություն էլ տարածվել է քաղաքապետարանի պաշտոնական էջում։

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ով մի քանի օր առաջ ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի մասին հայտարարություն էր տարածել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031