Լրահոս
Օրվա լրահոսը

Տնային կալանքի պայմաններում Արուսյակ Ալեքսանյանը ավարտել է Փաստաբանական ակադեմիան եւ արտոնագիր է ստացել

Մայիս 23,2026 14:48 Share

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով լրացուցիչ դատալսման ժամանակ, երբ ներկայացվում էին անձը բնութագրող հանգամանքների հետ կապված դիրքորոշումները, Արուսյակ Ալեքսանյանի փաստաբանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը  տնային կալանքի պայմաններում սովորել է Փաստաբանական ակադեմիայում և ստացել է արտոնագիր։

Ավելի ուշ Արուսյակ Ալեքսանյանը Aravot.am-ի հետ զրույցում հավելեց, որ այն կասեցվել է, քանի որ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031