«100 հազար ծաղիկ երեկ մնացել է այսպես, վաղն էլ, մյուս օրն էլ են մնալու, ջերմոցները կանգնում են, գյուղերում մարդիկ, որոնք հույս ունեին՝ իրենց ապրանքը արտահանել, չեն կարողանալու, այս վիճակն է լինելու։ Մի անհաշվենկատ մարդ գնացել, աշխարհի թիվ մեկ մեծությամբ երկրի առաջնորդի մոտ ու չի կարողացել ճիշտ պայմանավորվել։ Փաշինյանի այցելությունն ու հարաբերությունների խզումը հյուսիսային երկրի հետ բերելու է այս պատկերին։ Խնդրում եմ՝ ուշադիր եղեք։ Նա կտրեց մեզ հայրենիքի եռամիասնությունից, վերցրեց Արցախը, այսօր իրական Հայաստանով կտրում է մեզ սփյուռքից և մեր տնտեսական գործընկերներից»,-Էջմիածնում «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը՝ էկրանին ցույց տալով այն ծաղիկները, որոնք ՌԴ-ն արգելել է Հայաստանից արտահանել։
Նա զգուշացրեց՝ էս տեսարանը վաղը մյուս արտադրողներին է կպնելու․ «Ընտրենք առաջնորդ, որը կկարողանա պայմանավորվել աշխարհի մեծերի հետ, որը փոքր քինախնդրությամբ չի փչացնի հարաբերությունները»։
Եզրափակելով ելույթը՝ Նարեկ Կարապետյանը հայտարարեց․ «Գնացեք ընտրության, որ սրանք գնան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































