Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ հայկական բանակի պատմության մեջ Արցախի Պաշտպանության բանակը ներկա չէր և չէր մասնակցում․ «Ժողովուրդ»

Մայիս 30,2026 10:10 Share

Մասնագիտական շրջանակների հետ զրույցներից «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է մի քանի կարևոր խնդիր, որը վերաբերում էր ոչ թե զինտեխնիկայի շքերթին, այլ հենց բանակի մարտունակությանը, քանի որ զինվորական շքերթը միայն երկաթե առարկաների ցուցադրություն չպետք է ենթադրի։

Ըստ մասնագետների՝ մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի կողմից և ղեկավարությամբ կազմակերպված զինվորական շքերթին առաջին անգամ հայկական բանակի պատմության մեջ Արցախի Պաշտպանության բանակը ներկա չէր և չէր մասնակցում։ Ինչպես հայտնի է, Արցախի էթնիկ զտումից և հայազրկումից հետո՝ 2023 թվականից, նույն հետևողականությամբ, ինչ ադրբեջանական կողմը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր հերթին կազմալուծեց Արցախի բանակը։ Հիմա էլ սպայական անձնակազմին ծանուցումներ են ուղարկել, որպեսզի դուրս գան բնակարաններից, որոնք տրվել էին նրանց՝ որպես արցախցի սպաների։

Երկրորդ կարևոր տարբերությունը մյուս բոլոր ռազմական շքերթների համեմատ այն էր, որ գնդերեցները ներկա չէին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031