Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունն անխուսափելի է, կլինենք նորմալ հարևաններ, բայց ոչ ընկերներ․ ունենք անցյալ, իրենց էլ լավ գիտենք»․ Նարեկ Կարապետյանը՝ Ադրբեջանի մասին

Մայիս 30,2026 12:38 Share

«Եթե մինչև պատերազմը համերաշխության մասին լավ աշխատանք տանեինք այն կողմի հետ, հնարավոր է համերաշխությունն ընդունելի լիներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

Նա վստահեցրեց՝ այս պահի դրությամբ՝ խաղաղությունն անխուսափելի է․ «Ուղղակի մենք կլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ։ Մենք կլինենք նորմալ հարևաններ իրար հետ, բայց չենք լինի ընկերներ, քանի որ չենք ուզում լինել ընկերներ. ունենք անցյալ, իրենց էլ լավ գիտենք»։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ իրենց ցուցակում չկան արցախցիներ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Անձնագրային խոչընդոտ կա թեկնածության հետ կապված։ Եթե անձնագրային խոչընդոտ չլիներ, սիրով։ Հիմա էլ աշխատանքներում ներգրավված են Արցախի՝ մեր հայրենակիցները»։

Հարցին՝ արցախցիները հունիսի 7-ին ընտրելու հնարավորություն կունենա՞ն, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Արցախի՝ մեր հայրենակիցները դատարանով արդեն հաղթել են դատը, որ իրավունք ունենան ընտրության մասնակցելու։ Այսինքն՝ եթե դիմում են դատարան մինչև հունիսի 7-ը, դատարանը պետք է թույլ տա մասնակցել ընտրություններին»։

Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031