Երևանում կայացել է Մուայթայի IFMA international Caucasus open cup միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 6 երկրի 285 մարզիկ՝ այդ թվում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ։
Կովկասի գավաթի խաղարկության տարբեր տարիքայինների մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 160 մարզիկ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը։
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը բարձր է գնահատում մրցաշարի որակը։
«Շատ կարևոր է, որ այս առաջնությանը ներկա է եղել միջազգային մրցավար, որն իր գնահատական է տվել ու միջազգային ֆեդերացիայից նամակ ենք ստացել, որտեղ նշվում է մրցաշարի բարձր մակարդակով անցկացման մասին»,-նշել է ֆեդերացիայի նախագահը։
Կարդացեք նաև
Այս մրցաշարից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Մալայզիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Ոսկե մեդալակիրներ
Ռուբեն Գալստյան Մ23տ – 71կգ
Արայիկ Բրուտյան 12-13տ․ – 52կգ
Անդրեյ Կարաև 12-13տ․ – 44կգ
Գոռ Հակոբյան 16-17տ․ – 67կգ
Նարեկ Խաչատրյան 14-15տ․ – 63,5կգ
Գոռ Գալստյան 10-11 տ․ – 34կգ
Աշոտ Դեմիրճյան 12-13 տ․ – 58 կգ
Գոռ Գաբրիելյան 16-17տ․ – 54կգ
Վաչիկ Միքայելյան 12-13տ․ – 48կգ
Գևորգ Երամյան 10-11տ․- 42կգ
Մոնթե Բաբախանյան 14-15տ․ – 60կգ
Նարեկ Վարդանյան 12-13տ. – 67կգ
Կարեն Մաթևոսյան 21տ․- 63.5կգ
Գևորգ Սիմոնյան 13տ․ – 54կգ
Մամուլի հաղորդագրություն


















































