Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն մեկնարկել է նոր երկամյա ծրագիր, որը կաջակցի ՀՀ կառավարությանը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առանցքային բարեփոխումների առաջմղման գործում»

Հունիս 03,2026 17:28 Share

Հունիսի 1-ին ԵՄ-ն մեկնարկեց նոր երկամյա ծրագիր՝ «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում», որը կաջակցի Հայաստանի Հանրապետության կառավարությանը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առանցքային բարեփոխումների առաջմղման գործում։

Ծրագիրն իրականացվելու է Լիտվայի Ներքին գործերի նախարարության աջակցությամբ՝ ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից։

Ծրագրի մեկնարկը հաջորդում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ գործողությունների առաջին զեկույցի հրապարակմանը, որը ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի ընթացքում հանձնվել էր Հայաստանի կառավարությանը։

Զեկույցը ներկայացնում է առաջարկություններ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բարեփոխումների չորս
հիմնական ուղղություններով՝

▪️ ճամփորդական փաստաթղթերի անվտանգություն,
▪️ սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարման համակարգ,
▪️ հասարակական կարգի և անվտանգության հարցեր,
▪️ տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքների ապահովում։

ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930