Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսգիշերին «Ուժեղ Հայաստան» -ի թեկնածուների կալանավորման հարցն է քննարկվելու

Հունիս 05,2026 22:07 Share

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին։

Պատճառը «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի 6 թեկնածուների՝ Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Արթուր Աբրահամյանի, Աշոտ Սահակյանի, Սուսան Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալն է։

Այսօր ներկայացված դիմումների քննարկումը տեղի կունենա ԿԸՀ նիստում հունիսի 6-ին՝ ժամը 00․15-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ես Աշոտին գիտեմ հեռու կերպով։ Բայց գիտեմ, որ Աշոտը դատախազության սենց կուսակցական֊քաղաքական փորձերից չի վախենա։ ՀՀ դատախազը վերջին տարիներին բամբասանքի ու ՔՊ վերնախավի կամայական որոշումները սպասարկելուն ա տրված։ Հայաստանում գաղափարական մակարդակը ապազգային իշխանությունը իջեցրել ա բամբասանքի մակարդակի։

    Առա՞ջ, չէ, առաջ սենց չէր։ Ոչ, առաջ սենց չէր։ Կային պետություն ու քաղաքացի հակասություններ, քաղաքական գործիչների ու պետության միջև հակասություններ, բայց պետության, դատախազության ներկայացուցիչները միջազգային դատարաններում շահագրգիռ ներգրավված էին Հայաստանի շահերի պաշտպանությամբ։

    Առաջ կար պետության հովանոցը, որի տակ վիճելն էլ ավելի ապահով էր։ Հա, առաջ սենց չէր։ Հիմա պետության բարձր ներկայացուցիչները տարբեր թեմաներով մերժում են քաղաքացիների պաշտպանության թեզը, հիմա պետության բարձր ներկայացուցիչը ակտիվորեն, ոչ էլ թե հարցի սպասելիս, այլ ակտիվորեն, դրսում ու ներսում կեղծիք ու կեղծ վարկածներ ա տարածում Մայր եկեղեցու, քաղաքացիների խմբերի, անհատ քաղաքացիների դեմ։

    Ինչևէ, հիմա թեկնածուներից մյուսներին չեմ ճանաչում։ Բայց դա ինձ միայն մտածել ա տալիս, որ հույս ունեմ՝ մյուսներն էլ հաստատակամ են ու համարձակ։

  2. Նարեկ says:

    Դատախազությունն ուղղակի ապօրինի միջամտում ա ընտրություններին, ձգտում են մեկուսացնել մարդկանց, կուսակցության ազդեցությունը չեզոքացնել։ Զարթնենք հունիսի 8-ին, իմանանք, որ ապազգային, հակաժողովրդավար ՔՊ֊ի փոքրիկ խմբակը անցած սխալ ա։

    Իսկ փոքրիկ խմբակ ասելով հենց ՔՊ վերնախավի փոքրիկ խմբակը նկատի ունենք, ոչ թե կյանքում երևէ սխալված, ՔՊ֊ին ձայն տված մարդկանց։ Կյանքում հնարավոր ա, որ մարդ սխալված լինի, սխալ թեկնածուի ընտրած լինի, դա մարդուն վատը չի դարձնում։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930