Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի արդյունավետ պահպանությունը պահանջում է ամուր քրեական արդարադատության համակարգեր. Պարույր Հովհաննիսյան

Հունիս 09,2026 11:41 Share

«Վայրի բնության ապօրինի առևտրի և շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող այլ հանցագործությունների կանխարգելում և պայքար» թեմայով ՄԱԿ ԳԱ բարձր մակարդակի քննարկմանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ շրջակա միջավայրի արդյունավետ պահպանությունը պահանջում է ամուր քրեական արդարադատության համակարգեր և օրենսդրական հիմքեր, արդյունավետ իրավապահ համակարգ և միջազգային համագործակցության խորացում, ինչպես նաև տեղական համայնքների և այլ շահագրգիռ կողմերի բովանդակային ներգրավում։

Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) հյուրընկալող երկիր՝ Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կարևոր հնարավորություն՝ կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածությունն առավել ամրապնդելու համար։

Այս նպատակի առաջմղման նպատակով Հայաստանը սեպտեմբերին Աբու Դաբիում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում կկազմակերպի հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ քրեական արդարադատության արձագանքների ամրապնդումը՝ ի աջակցություն Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» խորագրով։ Միջոցառումը կներկայացնի քրեական արդարադատության հաստատությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում և կընդգծի իրավապահ մարմինների, դատախազությունների, բնապահպանական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև առավել սերտ համագործակցության կարևորությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930