Սիրելի ժողովուրդ Հայոց, խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Մեր ժողովուրդը ցույց տվեց, որ չարի դեմ պայքարում ինքը գրեթե միակամ է։ Դրա վառ դրսեւորումն է, որ մենք ձայն չտվեցինք չարի՝ սատանայի ներկայացուցիչ ուժին։ Սակայն չարը հեշտ հանձնվողը չի, այդ պատճառով էլ դեռ շատ անախորժություններ է «պարգեւելու» մեր ժողովրդին։
Իշխանության ղեկին եղած ուժը ընտրական գործընթացում անօրինական բոլոր միջոցներով փորձեց ժողովրդին մոլորեցնել, օգտագործելով վարչական լծակները՝ ահաբեկչության մեթոդ կիրառելով որոշ զանգվածի ձայներ ստացավ, որոշ ձայներ ստացավ նաեւ անգիտակ խավից, որոնք չխորանալով երեւույթների մեջ, մոլորվելով ներկայացված սուտ եւ աղավաղված փաստերի հորձանուտում, տրվեցին իշխանությանը։ Բազմաթիվ այլ եղանակներով կատարեցին կեղծիքներ։ Այդ բոլորով հանդերձ չկարողացան ստանալ քվեարկությանը մասնակից ընտրողների մեծամասնության ձայները։ Ընտրողների մեծամասնության ձայները ստացավ միացյալ ընդդիմությունը։ Իշխանության ղեկին եղածը այժմ փորձում է յուրացնել իշխանությունը, այսինքն՝ բռնազավթել իշխանությունը։
Այս պարագայում կարծում եմ ընդդիմությունը, հանձինս առաջատար «Ուժեղ Հայաստանի», պետք է գործի մեր օրենսդրության տված բոլոր մեթոդներով, որպեսզի թույլ չտա իշխանության բռնազավթում, քանի որ ժողովուրդը իրենց է ընտրել առաջիկա հինգ տարին կառավարելու Հայաստանը։
Այդ նպատակով առաջարկում եմ. որ
Կարդացեք նաև
Խորհրդարան անցած բոլոր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանի» գլխավորությամբ, «Հայաստան» դաշինքը, եւ «Բարգավաճ Հայաստանը» հանդես գան համատեղ հայտարարությամբ, որ ընտրություններն անցել են սարսափելի, համատարած կեղծիքներով եւ Սահմանադրության, եւ օրենսդրության բազմաթիվ խախտումներով եւ այն լեգիտիմ չէ, ուստի պետք է հրաժարվեն մաս կազմել իշխանությունը բռնազավթել փորձող ՔՊ-ին՝ ընդդիմության տեսքով։ Այս հայտարարությանը պետք է միանան նաեւ ընտրություններին մասնակից մյուս ուժերը, բացառությամբ՝ ՔՊ արբանյակ ուժերի։
Այս ընթացքում օրենսդրության բոլոր թույլատրելի մեթոդներով՝ դատարաններ եւ այլն, փորձել ստանալ քվեարկության իրական պատկերը։
Հայաստանի ընտրության մասնակցած ընտրողների մեծամասնությունը իր ձայնը տվել է ՔՊ-ից դուրս մնացյալ ուժերին, որը նշանակում է, որ ժողովուրդը իշխանություն կազմելու լիազորությունը տվել է երեք հիմնական եւ ընտրություններին մասնակից մյուս ուժերին։
Այդ նպատակով «Ուժեղ Հայաստանի» գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստանը» ներգրավելով նաեւ մյուս անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին, պետք է կազմեն Ազգային ժողով եւ կառավարություն Հայաստանի օրենսդրությանը համաձայն։ Ազգային ժողովը պետք է կազմված լինի հարյուր տոկոսի սկզբունքով, իրենց ստացած ձայների համամասնությամբ: Ըստ էության այն այսպիսին կլինի.
«Ուժեղ Հայաստանը» – 56 տեղ
«Հայաստան դաշինքը» -22 տեղ
«Բարգավաճ Հայաստանը»- 10 տեղ
Մնացած 13 տեղը բաշխել նվազագույն ձայներ չհավաքած կուսակցությունների միջեւ, յուրաքանչյուրից մեկական պատգամավոր սկզբունքով։
Կառավարության կազմման գործընթացում ընդգրկել ինչպես նվազագույն ձայներ չհավաքած կուսակցություններից, բացառությամբ ՔՊ արբանյակները, այնպես էլ այլ կարող ուժերի եւ անհատների, եւ հիմք ընդունելով, որ ընտրությանը մասնակցած ընտրողները իրենց են պատվիրակել կազմել իշխանություն՝ ավելի շատ ձայն տվել՝ 50 տոկոսից ավելի, անհրաժեշտ է ելնելով ժողովրդի վստահությունից, օրենսդրության պահանջներին համաձայն, կազմել եւ Ազգային ժողով, եւ կառավարություն եւ աշխատել սովորական ընթացակարգով։ Այս փաստը չպետք է անտեսել, այն պետք է դիտարկել որպես ռեալ իրականություն եւ ելնել այդ հանգամանքից եւ կատարել ժողովրդի կամքը, իրացնել իրեն տված մանդատը եւ թույլ չտալ իշխանության բռնազավթումը, եւ ամենակարեւորը, հաշվի չառնել այլոց կարծիքը, այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների, որոնք նույն պատրաստակամությամբ որոշ ժամանակ հետո շնորհավորելու են Հայաստանի օրինական՝ լեգիտիմ իշխանությանը։
Վստահեցնում եմ, կարճ ժամանակ հետո այն դառնալու է օրինական, իրավական՝ լեգիտիմ իշխանություն։
Աստված օգնական Հայոց օրինական իշխանությանը։
Աստված պահապան մեր հայրենիքին եւ պետությանը եւ հալածիչ չարին։
Մեխակ Գաբրիելյան
«Առավոտ» օրաթերթ
11.06.2026


















































