Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն այլևս երկաթուղային փակուղի չէ». Ռուբեն Ռուբինյան

Հունիս 16,2026 14:54 Share

«Եթե կես տարի առաջ Հայաստանը երկաթուղային փակուղի էր և կարող էր արտադրանքն արտահանել առավելագույնը մինչև Փոթի, ապա այժմ՝ Ադրբեջանի տարածքով ճանապարհի բացմամբ, կարող է բեռներ փոխադրել թե՛ Եվրոպա, թե՛ Սիրիա»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին՝ Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը նկատեց, որ վերջին շրջանում նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ներքաղաքական խնդիրների մեջ ստվերվել են. մասնավորապես, հաստատվել է ուղիղ առևտուր Հայաստանի և Թուրքիայի միջև, և հայկական կողմը հնարավորություն է ստացել օգտվել Ախալքալաք-Կարս երկաթգծից։

«Մենք ակնկալում ենք երկաթուղու շուտափույթ գործարկում, ինչպես նաև բոլոր պայմանավորվածությունների կատարում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով Գյումրի-Կարս ճանապարհի վերականգնման հանձնաժողովի ստեղծման մասին։

Պատասխանելով հարցին, թե Մարգարայի հատվածում էլ հայկական կողմն ամեն ինչ արեց, սակայն սահմանի այդ հատվածը փակ է անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար, չնայած նման պայմանավորվածություն կողմերը հաստատել էին, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ չգիտի, բայց հույս ունի, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի, իսկ նշված քայլերը կնպաստեն դրան։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930