Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ ընտրությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին իրեն ձայն չի տվել եւ ինքը չունի սահմանադրական մեծամասնություն». Մանուկ Սուքիասյան

Հունիս 18,2026 16:31 Share

Անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ ելույթին եւ հայտարարություններին՝ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը «Հայելի» ակումբում ասաց. «Նախընտրական շրջանում մենք դրանից ոչ պակաս, մի բան էլ՝ ավել, անհեթեթ եւ անընդունելի բնորոշումներ ենք լսել իր քաղաքական հակառակորդների հասցեին։ Այնպես որ, ինձ թվում է՝ վաղուց ժամանակն է, որ մեր հասարակությունը իմունիտետ ձեռք բերի այս անհավասարակշիռ մարդու տարբեր նմանօրինակ դրսեւորումների նկատմամբ։

Բովանդակային առումով ինքը լավ գիտի, որ ընտրությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին իրեն ձայն չի տվել եւ ինքը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ասեմ ավելին։ Եթե իրենք արդեն սկսել են խոսել այն մասին, որ պիտի 300 հազար ստորագրություն հավաքեն, որ գնան հանրաքվեի, այդ օրակարգի հարցն ո՞վ էր բերել օրակարգ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը։

Ենթադրում եմ՝ Հաջիեւի հետ այդ հանդիպումը իր հանձնարարականով Արմեն Գրիգորյանը անցկացրել է զուտ հավաստիացնելու համար, որ ոչինչ, որ մենք չունենք սահմանադրական մեծամասնություն։ Սպասեք, մենք ստորագրահավաքով կգնանք հանրաքվեի եւ մեր ստանձնած պարտավորությունները կկատարենք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930