Լրահոս
Օրվա լրահոսը

Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ, թե չէ, կախված է լինելու՝ ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու. Սամվել Կարապետյան

Հունիս 18,2026 18:45 Share

«Նարեկ Կարապետյանը ինչ-որ նոր բան չի բացահայտել, ինքը իրոք ամենատաղանդավոր հայ երիտասարդներից մեկն է: Իմ նայելով՝ նույնիսկ հավասարը չունի: Նա ընդամենը ցույց տվեց տարբեր ժամանակահատվածներում իր որակները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե արդյո՞ք հաջորդ վարչապետը Նարեկ Կարապետյանը կլինի։

«Վստահ կարող եմ ասել՝ տնտեսության մեջ Նարեկ Կարապետյանը հավասարը չունի: Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ, թե չէ, ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր կդառնա, բայց այս փուլում, իհարկե, ես չգիտեմ: Դա կախված է լինելու՝ ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու»,- հավելեց Սամվել Կարապետյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930