Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե օրակարգ չկա, Ադրբեջանում ինչո՞ւ են անցկացվում նման կոնգրեսներ. «Ժողովուրդ»

Հունիս 19,2026 10:13 Share

Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է՝ ներքաղաքական բանավեճի կենտրոնում հայտնվել է «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» թեման։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ խաղաղության գործընթացի հաջորդ փուլերից մեկը կարող է դառնալ ադրբեջանցիների բնակեցման հարցը, մինչդեռ իշխանությունները կտրականապես հերքում են նման պնդումները՝ դրանք որակելով քաղաքական շահարկում և քարոզչական հնարք։

Եթե օրակարգ չկա, ինչո՞ւ են անցկացվում նման կոնգրեսներ

Սակայն այստեղ առաջանում է կարևոր հարց. եթե, ինչպես հայտարարում է Հայաստանի վարչապետը, նման հարց գոյություն չունի, ապա ինչո՞ւ Ադրբեջանը վերջին տարիներին այդքան մեծ ռեսուրսներ է ներդնում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի առաջմղման համար։ Ինչո՞ւ են պետական մակարդակով անցկացվում կոնգրեսներ, մշակվում հայեցակարգեր, ստեղծվում միջազգային կապեր և հրապարակայնորեն հայտարարվում, որ բնակեցումը «անխուսափելի է»։

Կարող ենք եզրակացնել, որ Բաքուն փորձում է Արցախի հարցի փակվելուց հետո միջազգային հարթակներում նոր քաղաքական օրակարգ ձևավորել։ Այդ օրակարգի հիմքում դրված է «վերադարձի իրավունք» հասկացությունը, որը ներկայացվում է որպես մարդու իրավունքների խնդիր, սակայն ժամանակի ընթացքում կարող է վերածվել քաղաքական պահանջների ամբողջ փաթեթի։

Հատկանշական է նաև, որ Նախիջևանում անցկացվող կոնգրեսը պատահական վայրում չէ կազմակերպվել։ Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Նախիջևանը «պատմական հիշողության խորհրդանիշ» է արևմտյան ադրբեջանցիների համար։ Այդ պատճառով հենց այստեղ անցկացվող միջոցառումները Բաքվում դիտարկվում են որպես քաղաքական ուղերձ՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ միջազգային հանրությանը։

Մինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը

Արդյունքում ստացվում է բավականին հակասական պատկեր։ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ ադրբեջանցիների զանգվածային վերադարձի կամ բնակեցման հարց օրակարգում չկա։ Սակայն նույն ժամանակահատվածում Ադրբեջանում պետական և ոչ պետական կառույցները ոչ միայն խոսում են բնակեցման մասին, այլև մշակել են դրա իրականացման ռազմավարական փաստաթղթեր, միջազգային քարոզչական հարթակներ և շարունակական միջոցառումների ցանց։

Ուստի այսօր քննարկման հիմնական թեման արդեն ոչ այնքան այն է, թե «300 հազար ադրբեջանցի կգա՞ Հայաստան, թե՞ ոչ», այլ այն, թե ինչու է Ադրբեջանը հետևողականորեն և երկարաժամկետ ծրագրով առաջ մղում այդ գաղափարը, և ինչ հակաքայլեր կամ քաղաքական պատասխաններ է պատրաստում հայկական կողմը՝ այդ գործընթացին դիմակայելու համար։ Մինչ Երևանում շարունակվում են ներքաղաքական վեճերը, Բաքուն, կարծես, շարունակում է աշխատել իր ձևակերպած օրակարգը միջազգային մակարդակով ամրապնդելու ուղղությամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930