Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սուր ելույթին պիտի սուր ելույթով պատասխանեն»․ Սուրեն Գրիգորյան

Հունիս 23,2026 13:22 Share

«Հանգիստ, հեռու, չենք գոռում։ Պետք չի «արա» անել»,- Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի շենքում այս կերպ էր փորձում հանգստացնել ավագանու ընդդիմադիր եւ իշխանական անդամներին, որոնց ծեծկռտուքը ավագանու նիստերի դահլիճից տեղափոխվեց քաղաքապետարանի միջանցք։

«Անդրանիկ Թեւանյանը պետական դավաճան չի»,- տեսանյութերում նաեւ լսվում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի ձայնը։

Հիշեցնենք, այսօր ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց իշխանական եւ ընդդիմադիր ավագանիների միջեւ։ Պատճառը՝ իշխանական ավագանու անդամների սադրիչ ելույթներն էին եւ ՔՊ-ական փոխքաղաքապետ Արմենակ Փամբուխչյանի հորդորը՝ ընդդիմադիրներին մտահոգվել այն առիթով, որ իրենց ղեկավարը «պետական դավաճան է»։ Այդ ելույթների ընթացքում դահլիճում ներկա Գեւորգ Ստեփանյանը տեղից անընդհատ միջամտում էր՝ ասելով, որ դատարանում հաստատված նման մեղադրանք չկա։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով ծեծկռտուքին, շարունակեց մեղադրել ընդդիմադիրներին․ «Մեր սուր ելույթին պիտի սուր ելույթով պատասխանեն։ Երբ քննադատում են իշխանությանը, այդտեղ անմեղության կանխավարկած չկա, հենց ընդդիմության մասին են խոսում, արդեն՝ անմեղության կանխավարկա՞ծ։ Երկակի ստանդարտներ են»։

Նա պնդեց՝ ընտրություններում ընդդիմությունը մասսայական ընտրակաշառք է բաժանել․ «Մի բանը, որ բոլորս տեսել ենք, եկեք մենք մեզ չխաբենք։ Ժողովուրդը իր կամքն է արտահայտել՝ ի հեճուկս այդ բոլոր խոչընդոտների»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930