Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները, ցեղասպանության կանխարգելման ոլորտում Հայաստանի դերակատարությունը

Հունիս 23,2026 23:45 Share

2026թ. հունիսի 22-ին, Միջազգային խաղաղաշինության շաբաթվա շրջանակներում, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, Ջիբութիի մշտական ներկայացուցչության և ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի (OSAPG) հետ համատեղ, կազմակերպեց «Գործընկերություններ՝ կանխարգելումը խաղաղաշինության մեջ ինտեգրելու համար. քաղաքականությունից դեպի պրակտիկա» խորագրով հարակից միջոցառում։

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը, այդ թվում՝ որպես Խաղաղաշինության հանձնաժողովի անդամ, կանխարգելումը որպես խաղաղության պահպանման հիմնական բաղադրիչ առաջ մղելու գործում։

Նա ընդգծեց կայուն ազգային ինստիտուտների, ներառական գործընկերությունների և վաղ նախազգուշացումը ժամանակին գործողությունների վերածելու կարևորությունը:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները, այդ թվում՝ ցեղասպանության կանխարգելման ոլորտում Հայաստանի դերակատարությունը և վերջերս ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով Գլխավոր ասամբլեայի բանաձևը։

Անդրադառնալով փախստականների հոսքին արձագանքելու Հայաստանի փորձին՝ նա ընդգծեց Կառավարության, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկերների միջև համագործակցության կարևորությունը՝ դիմակայունության ամրապնդման գործում։

Քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ում Ջիբութիի մշտական ներկայացուցիչ Մոհամեդ Սիադ Դուալեհը, ՄԱԿ-ում Մարոկկոյի մշտական ներկայացուցչության ներկայացուցիչը՝ Մարոկկոյի մշտական ներկայացուցիչ և Խաղաղաշինության հանձնաժողովի նախագահ Օմար Հիլալեի անունից, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանին, ՄԱԿ ԳԳ՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարը և ՄԱԿ ԳՔ՝ մադու իրավունքների հարցերով փոխտեղակալ Կլաուդիա Ֆուենտես Խուլիոն։

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930