Հունիսի 25-ին բարձրագույն դատական խորհուրդը քննության կառնի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Այն ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Որոշումը կայացվել է ապրիլի 4-ին։
Այս դատավորի վարույթում են գտնվել տասնութամյա արցախցի երիտասարդի, Արսեն Բաբայանի, Աբրահամ Մանուկյանի, Մկրտիչ սրբազանի կալանավորումների, Հրայր սարկավագ Հակոբյանի, Վահագն Չախալյանի, Սրբազան պայքարի գործերը, նա հայտնի էր Քառյակ մեդիայի համահիմնադիր Միհրան Հակոբյանի, Վետո շարժման տղաների բնակարանների խուզարկությունները թույլատրելու որոշումների համար։
Նրա եղբայրը՝ Ջոն Ֆարոյանն անցնում էր Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով՝ առաձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
23.06.2026


















































