Լրահոս
Օրվա լրահոսը

«20-01-2027 նիստը չի կայացել»

Հունիս 24,2026 13:00 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» ԱԱԾն չէր տրամադրել տեղեկատվություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության, նրանց ներկայացուցիչ Ռուզաննա Ավագիմյանի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին են ուղարկել 16.11.2024թ. թիվ Հ-Ռ-2937 գրությունը,  խնդրել են սահմանված 5 օրացուցային օրում պատասխան գրությամբ հայտնել, թե՝ քանի անձի մուտք է արգելված ՀՀ՝ որպես անցանկալի անձ՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և նույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ հարցի պատասխանը որևէ օրենքով պահպանվող գաղտնիք (այդ թվում՝ անձնական տվյալ) կամ դասակարգված տեղեկատվություն չի կարող համարվել: Իսկ եթե այդ տեղեկատվությունը գաղտնագրված (դասակարգված) է, ապա խնդրել են հղում անել համապատասխան իրավական հիմքին, հատկապես՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի հստակ կետի:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը ստացել է 21.11.2024 թ, գրություն,  համաձայն որի՝ հայցվող տեղեկության տրամադրման մերժման իրավական հիմքը հանդիսանում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը (մասնավորապես՝ 8-րդ հոդվածի 6-րդ մաս), որում հստակ նշված է այն մարմինների ցանկը, որոնք իրավունք ունեն օգտվելու (տեղեկություն ստանալու) ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն ընդգրկված չէ նշված ցանկում, հետևաբար «Օտարերկրացիների մասին» օրենքի ուժով՝ կազմակերպությանը չի կարող տրամադրվել հայցվող տեղեկությունը:

Թե վարչական դատարանը (դատավոր Հերմինե Մուրադյան), թե վարչական վերաքննիչ դատարանը մերժել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը, իսկ Վճռաբեկի 2027թ, նշանակված նիստն էլ չի կայացել, ըստ դատական տեղեկատվական համակարգի։

Դատարանները նշել են հայցվող տեղեկության տրամադրման մերժման իրավական հիմքը «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը (մասնավորապես՝ 8-րդ հոդվածի 6-րդ մաս), իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն էլ հիշատակել են միայն սահմանափակումների համար։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930