Երևանի հետագա անդամակցության հեռանկարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կդառնա ՀԱՊԿ-ի ղեկավարության կողմից մանրակրկիտ քննարկման առարկա։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է կազմակերպության մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։
«Բնականաբար, Հայաստանի հետագա անդամակցության հարցը ՀԱՊԿ-ում նույնպես կդառնա ամենամանրակրկիտ ուշադրության և քննարկման առարկա՝ բարձրագույն ղեկավարության կողմից», – նշել է նա։


















































