Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ փուլում առաջնահերթ կարգով 63 տարեկան թոշակառուներին կներառենք առողջության ապահովագրության ծրագրում»

Հունիս 25,2026 17:57 Share

Այսօր կառավարության նիստում ընդունված որոշմամբ հավելյալ ֆինանսավորում հատկացվեց առողջության ապահովագրության ծրագրին՝ համակարգին նոր միացած անձանց սպասարկելու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ 7,1 մլրդ դրամ հատկացվեց այդ նպատակով։ «Սա նաեւ մեր քաղաքացիների վարքագծի փոփոխության արդյունք է, Հայաստանում ռեզիդենտ լինելու ցենզը ապահովելու փոփոխություն է եղել։ Երբ մենք ռեզիդենտության պահանջ ենք դրել, առողջության ապահովագրության շահառուն դառնում է շահառու, եթե մեկ տարվա ընթացքում նրա 183 օրը լրացել եւ անցել է։ Դրա անցնելու հաջորդ ամսվանից նա դառնում է ապահովագրության շահառու՝ պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ։ Այսինքն՝ այս 6 ամիսների ընթացքում եւս քաղաքացիներ են եղել, որոնց 183 օրը լրացել է, եւ նրանք ավտոմատ դարձել են համակարգի շահառու»,- ասաց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին կառավարության ծրագիրն այն է, որ 2028 թվականին ամբողջ բնակչությունը պետք է ներառված լինի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ «Հաջորդ փուլում մենք առաջնահերթ կարգով արդեն 63 տարեկան թոշակառուներին կներառենք ծրագրի մեջ, որպեսզի կառավարության սոցիալական հատվածն ամբողջացնենք։ Մնացած հատվածներով կմտածենք։ Այս պահի դրությամբ առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ, ի հեճուկս նրա, որ լուրեր էին տարածում, թե ընտրություններից հետո համակարգը չեղարկվելու է»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930