Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց

Հունիս 25,2026 19:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց:

Անահիտ Մանասյանը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերն ու մտահոգությունները՝ կապված Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի, ընտրված խափանման միջոցի, նրա տեսակցությունների նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների, անմեղության կանխավարկածի պահպանման կարևորության և նրա այլ իրավունքների երաշխավորման հետ:

Պաշտպանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս հունիսի 22-ին այցելել են քրեակատարողական հիմնարկ, տեսակցել և առանձնազրույց ունեցել Անդրանիկ Թևանյանի հետ։

Մինչ այդ էլ անձի իրավունքներին առնչվող՝ բարձրացված հարցերը հասցեավորվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ներկայացված հարցերն ուսումնասիրվում են Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում և կհասցեավորվեն ՄԻՊ հաստատության ունեցած գործիքակազմի համատեքստում:

Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման։

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: