Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի հետ կիսելու բան չունենք»․ Սամվել Կարապետյան

Հունիս 30,2026 15:43 Share

«Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպումներ ունեցել եմ։ Չեմ կարող ձեզ ասել, մենք մեր գաղտնի պլանն ունենք, հո չեմ բացելու։ Փաշինյանին հեռացնելու մասին է խոսքը»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Հարցը վերաբերվում էր ընդդիմության ուժերը իշխանափոխության համար միավորելու իր առաջարկից հետո ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներին։ Հստակեցնող հարցին՝ ինչպե՞ս են Փաշինյանին հեռացնելու, պատասխանեց. «Շատ հեշտ»։

Իշխանափոխություն իրականացնելու իր պլանը Սամվել Կարապետյանը միանգամայն իրատեսական է համարում։

«Քոչարյանն իր դաշինքով ընդդիմության առաջնորդ է, ես՝ մեր դաշինքով ընդդիմության առաջնորդ։ Կիսելու բան չունենք։ Երբ որոշենք մտնել ԱԺ՝ դուք կիմանաք։ Հիմա որոշում չկա, կան հետագա քայլեր։ Մենք կգնահատենք, թե որ ճանապարհը հնարավորություն տվեց արագ հեռացնել Փաշինյանին, մենք այդ ճանապարհն ընտրելու ենք, չենք նայելու ոչ մեկի այսօրվա դաշտ նետած նարատիվներին, խորհուրդներին։ Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնել, դրա համար խորհուրդ ենք տալիս մարդկանց՝ դրա վրա ժամանակ չկորցնել։ Մենք մեր որոշումները կայացնելու ենք մեր ընտրողների հետ հանդիպումների արդյունքում։ Մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնել։ Իրենք մեզ չեն օգնել քայլեր անելու, իհարկե, բոլորն էլ խոսելու իրավունք ունեն, բայց մեր որոշումը մենք ենք կայացնելու»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնությունների մասին հարցին։

Խոսելով ընտրողների հետ հանդիպման արդյունքում արված հետևությունների մասին էլ՝ Սամվել Կարապետյանն ասաց. «Ուղերձը մոտավորապես այսպիսինն է. 40 տոկոսը դեռ էմոցիաների տակ է, ցանկանում են՝ չվերցնենք, 60 տոկոսը՝ հակառակը, ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում։ Սկզբում տոկոսային հարաբերակցությունը հակառակն էր։ Իրենց լսելու ենք, բայց որոշումը մենք ենք կայացնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանին հեռացնելու հարցում, եթե անհրաժեշտություն տեսնեն փողոցում գործընթացներ գեներացնելու, անպայման անելու են. «Այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է, դրա համար էլ մենք գնում ենք օրենքով։ Սահմանադրական դատարանի որոշումն է… Հիմա մենք թեկուզ շատ քիչ, բայց հույս ունենք, որ մեր առաջարկած երկու պայմանը կարող է բավարարվի, ինչո՞ւ գնանք այլ ճանապարհով։ Հիմա, միգուցե, ՍԴ-ն չեղյալ է համարում ընտրությունները կամ երկրորդ փուլ է դնում»։

«Գործնական փուլ է մտել, դա գործնական փուլում է հիմա»,- սա էլ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու մասին իր հայտարարության վերաբերյալ հարցի պատասխանն է։ Թե հատկապես որ փուլում է, Սամվել Կարապետյանը մանրամասնեց. «Որպեսզի կարողանամ լիակատար հրաժարվել, դատարանն ինձ պետք է ազատ թողնի, ես կարողանամ գնալ այդ դեսպանատներ եւ դիմում գրել»։

Ինչ վերաբերում է իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին, որի հանգստից հրապարակած նկարներն այս օրերին իշխանական քարոզչության թիրախ են դարձել, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Իմ եղբայրը հանգստանում է, քաղաքական ոչ մի գործընթացի չի մասնակցել, ինքը կարող է հանգստանալ եւ անհանգստացնել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930