Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորը ԿԸՀ նախագահի բացթողումներն է թվարկում. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեից չեք վերցրել տվյալներ

Հունիս 29,2026 18:25 Share

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ դատարանում քննարկվող բոլոր խնդիրներին ինչու ժամանակին կարևորություն չի տվել, որ հիմա դրա հետևանքով դատավարության կողմերը շահարկում են դրանք։

«Դա վերաբերում է ազդող գործոններին, վարչական վարույթներին, վարչական վարույթների շրջանակներում այլ լայնածավալ գործողություններ չկատարելուն, օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեից որոշակի տվյալներ չվերցնելուն, չստուգելուն նաև կուսակցություններում, թե ինչպիսի դասավորվածություն կա: Այս բոլոր հարցերը Ընտրական օրենսգիրքը ձեզ է վերապահում: Ինչո՞վ եք բացատրում, որ այս բոլոր բացերը դարձել են լուրջ քննարկման առարկա»,- իր հարցը հստակեցրեց դատավոր Սաֆարյանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործերը մեզ համար ընտրական փուլում կարող էին քննարկման առարկա դառնալ, եթե լիներ ուժի մեջ մտած դատավճիռ: Ընթացքի մեջ գտնվող քրեական գործերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի լիազորություններ՝ տալ ընտրությունների մասնակիցների կամ ազդեցության վերաբերյալ գնահատական»,- արձագանքեց ԿԸՀ նախագահը։

Դատավոր Սաֆարյանը զարմացավ. «Այսինքն՝ ուզում եք ասել, որ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին վերագրվող հարցերով տեղեկություններ պահանջելու իրավասություն չունե՞ք»։

Հովակիմյանը կրկին պնդեց. «Իրավապահներն իրենց գործն արդյունավետ են իրականացնում, բայց, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ երևույթների հետ կապված գնահատական տա, պետք է ունենա ուժի մեջ մտած իրավական ակտ»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7  կուսակցությունների ներկայացրած դիմումի քննությունը, որով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930