Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, ԿԸՀ-ն անկախ է առավել, քան երբևէ»․ Վահագն Հովակիմյան

Հուլիս 01,2026 20:44 Share

«ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, ԿԸՀ-ն անկախ է առավել, քան երբևէ։ Սա ես չեմ ասում, այլ այն փաստը, որ 3,5 տարի ներկայիս գումարման ԿԸՀ-ն 10-ից ավելի ընտրություններ է անցկացրել, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, և չեն բողոքարկվել»,- ՍԴ նիստի ժամանակ իր եզրափակիչ ելույթում վստահեցրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի դիտարկումներին։

Ըստ Վահագն Հովակիմյանի՝ այն, որ ՍԴ դիմելը ցանկացած քաղաքական ուժի համար նաև քաղաքական դիվիդենտ ստանալու միջոց է, հասկանալի է․ «Բայց պետք չէ ինստիտուտին հարվածել, քանի որ դա ձեր շահերից չի բխում։ Այդ նույն ԿԸՀ-ի անցկացրած ընտրություններով ընդդիմությունն ասում էր՝ Գյումրիում հաղթել է։ Այո՛, որքան ՀՀ քաղաքացիները ձայն կտան քաղաքական ուժերին, ԿԸՀ-ն ապահովելու է, որ մեր քաղաքացու կամքն ամրագրվի։ Ամեն ինչ կա, մեր կյանքը առցանց տիրույթում է, գալ ու կանգնել ՍԴ-ում և ասել՝ մասսայական կեղծիքներ են։ Լավ, տասը չէ, գոնե հինգ փաստ բերեք։ Կարելի է ասել ու ասել, բայց որքան շատ ասեք, դա չի դառնում փաստ»։

ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դու հիմա նիկոլի կամակատարն ես առավել, քան երբևէ։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031