«Ընդդիմությանն եմ հարցնում՝ ինչի՞ եք եկել, մենք սովորել էինք, որ դուք այլևս չեք ներկայանում։ Պարզ է՝ ինչի եք եկել, որովհետև ընտրությունների ժամանակ ձեր մի թևի համար այսպես ասած՝ ընտրական տուրիզմի եկած քաղաքացիների մասով, որի արդյունքում այդ պահանջը ձևավորվել է, այդ պատճառով է։ Որ հանրությանը լսեք, կհասկանաք, թե որտեղ է հանրային պահանջը»,- ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ ԸՕ-ի և Հանրաքվեի մասին օրենսդրական փոփոխությունների մասին ներկայացումից հետո ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նրան արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը․ «Այս տեմպով դուք շուտով արդեն հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի, ով ջուր խմի, ով՝ չխմի։ Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ինչի՞ եք եկել։ Դուք ձեզ ի՞նչ իրավունք եք վերապահում, ո՞վ եք Դուք»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին արձագանքեց․ «Ծովինար Վարդանյանը ՀՀ ընտրված պատգամավոր է, իշխող մեծամասնության ներկայացուցիչ, ուստի խնդրում եմ Ձեզ կոռեկտության սահմանների մեջ պահեք»։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանն էլ դահլիճից հարցրեց՝ բա դո՞ւք ինչի եք եկել։ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց․ «Ի տարբերություն ձեզ մենք գործի ենք գալիս։ Եկել եմ, որ ձեզ աշխատավարձ տամ, պարգևավճար տամ»։
ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































