Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում Էրդողանին քննադատող դերասան է ձերբակալվել

Հուլիս 02,2026 20:25 Share

Թուրքիայում ձերբակալել են դերասան, կատակերգու Դենիզ Գյոքթաշին՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութից հետո, որտեղ նա, ի թիվս այլ թեմաների, քննադատել էր նաև նախագահ Էրդողանին։

Տեսանյութի տարածումից հետո, որը մեկ շաբաթվա ընթացքում YouTube-ում միայն 8.5 միլիոն դիտում էր ունեցել, երգիծաբանի նկատմամբ գործ էր հարուցվել, քննիչները տեսանյութում գտել էին «հանցավոր տարրեր»։

Նրան ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում՝ հանգստից վերադառնալուն պես, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ընդդիմադիր մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը, պնդել են, թե սա վարչակազմի հերթական հարվածն է խոսքի ազատությանը։

«Սա վկայում է արվեստի նկատմամբ անտարբերության, հումորի բացակայության ու ազատ խոսքի հանդեպ տոտալ անհանդուրժողականության մասին», – հայտարարել է ընդդիմադիր գործիչը խորհրդարանում։

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել