Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին»․ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի խոսք ասաց, ՔՊ-ականները հոտնկայս ծափահարեցին

Հուլիս 03,2026 13:57 Share

ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Պարոն Սիմոնյանը շատ կարեւոր ժամանակաշրջանում է ԱԺ նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ Ազգային ժողովում չէ, որ նախագահ է եղել, բոլորդ տեսել եք, թե ինչ մարդկանց, տեղ-տեղ էլ սուբյեկտների հետ է ստիպված եղել շփվել։ Այս տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ բարդությունների ու դժվարությունների միջով, բայց մենք բոլորս հասել ենք մեր ամենակարեւոր խոստման կատարմանը՝ խաղաղությանը։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին՝ մեր քաղաքական թիմն առաջնորդելու համար»,- ասաց Ռուբինյանը։

ՔՊ-ականները հոտնկայս ծափահարեցին։ Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտի խոսք ասաց նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի մասին՝ շնորհակալություն հայտնելով նաեւ նրան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանն ասաց, որ հուզված է, բայց ելույթ ունեցավ։ «Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին։ Եվ ես անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, մերսի շատ, ապրեք բոլորդ։ Պարոն Ռուբինյանին՝ իմ ընկերոջը հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ԱԺ նախագահը, որ ստաբիլ 5 տարի կունենա ԱԺ-ում։ Եթե աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ։ Եվ վերջում՝ կեցցեն նահատակները, եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Քվեարկություններից հետո Ալեն Սիմոնյանը ՔՊ-ականներին առաջարկեց միասին վերջին անգամ լուսանկարվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031