Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջնական համաձայնագրի հասնելու Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռ չեն մեկնարկել, փոխարենը պարբերաբար խախտվում են ստորագրված հուշագրի դրույթները»

Հուլիս 08,2026 11:34 Share

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Վերջնական համաձայնագրի հասնելու համար Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռ չեն մեկնարկել, փոխարենը տարբեր կերպ են մեկնաբանվում, չեն իրագործվում կամ պարբերաբար խախտվում են ստորագրված հուշագրի դրույթները:

◼️ Նավթային արտոնություններ (10-րդ կետ). ԱՄՆ-ն չեղարկել է պատժամիջոցների այն բացառությունը, որով հունիսի 21-ից թույլատրվել էր իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքը։ Բոլոր գործարքները պետք է դադարեցվեն մինչև հուլիսի 17-ը, մինչդեռ արտոնությունը Թեհրանին հնարավորություն էր տալիս նավթ վաճառել մինչև օգոստոսի 21-ը։

◼️Ռազմական գործողությունների դադարեցում (1-ին կետ). Գիշերն ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր, ռադարներ ու մոտորանավակներ է թիրախավորել Իրանի հարավում, իսկ Թեհրանը՝ ամերիկյան օբյեկտներ Բահրեյնում ու Քուվեյթում:

◼️Նավագնացության անվտանգություն (5-րդ կետ). Ամերիկյան կողմը նշում է, որ գործողությունը ձեռնարկել է ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի վերջին հարձակման: Թեհրանը նավերի վրա հարձակումը հիմնավորում է նրանով, որ դրանք չեն անցել Իրանի կողմից սահմանված երթուղով:

◼️Լիբանանի գործոնը (1-ին կետ). Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել «Հեզբոլլահին», թեև ոչ նախկին ինտենսիվությամբ: Լիբանանում հրադադարի հարցը ևս ներառված էր հուշագրում, սակայն Լիբանան-Իսրայել շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ՝ Լիբանանում իրավիճակի կայունացումը պայմանավորվում է Թել Ավիվ-Բեյրութ գործընթացով, ոչ թե՝ Իրան-ԱՄՆ:

🔺Այս ֆոնին Թրամփը նորից սպառնալիքներ է հնչեցնում Իրանի հասցեին, ինչին Թեհրանն արձագանքում է, որ նման պայմաններում վերջնական համաձայնագրի հասնելու բանակցությունները չեն մեկնարկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031