Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի վերաքննիչ դատարանում՝ հայ գերիների բողոքների վերաբերյալ «նիստն» է կայացել

Հուլիս 17,2026 23:23 Share

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր տեղի է ունեցել հայ գերիների բողոքների վերաբերյալ «նիստ»։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ելույթ են ունեցել ամբաստանյալ Մադաթ Բաբայանի ու Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանները»։

Խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդություններ են ներկայացրել։

Ընդմիջումից հետո «դատարանը» հայտարարել է, որ միջնորդությունները «մասնակիորեն բավարարվել են»։ Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 21-ին։

 

«Սպուտնիկ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել