Region Monitor. Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) նախագահ, պրոֆեսոր, դոկտոր Գյուվեն Սաքը հյուրընկալել է փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիայում գտնվող հայ և թուրք լրագրողներին։ Զրույցի ընթացքում Սաքն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հեռանկարներին, տնտեսական համագործակցության հնարավոր ուղղություններին, երկու երկրների ընկերությունների մրցունակությանը և տարածաշրջանային կապակցվածությանը։
Խոսելով սահմանի հնարավոր բացման ժամկետների մասին՝ Սաքը նշել է, որ քաղաքական որոշման ընդունման հստակ ժամանակացույցի մասին տեղեկություն չունի, սակայն Անկարայում գործընթացն առաջ տանելու հետաքրքրություն է նկատում։
Սաքի խոսքով՝ հայ և թուրք գործարարների համագործակցության ամենահեռանկարային ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է։ Նա ընդգծել է, որ հայկական զբոսաշրջային ընկերությունները փորձ և կապեր ունեն Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելու հարցում, ինչը կարող է համադրվել Թուրքիայի զբոսաշրջային հոսքերի հետ։
TEPAV-ի նախագահը Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկել է նաև ավելի լայն աշխարհատնտեսական համատեքստում։ Նրա գնահատմամբ՝ այն կարող է Հայաստանին ավելի ուղիղ կապել արևմտյան տնտեսական և արտադրական շղթաների հետ։
Կարդացեք նաև
«Հայկական և թուրքական ընկերությունները կարող են Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապել արևմտյան շղթաների հետ, քանի որ մեր ընկերություններն արդեն այդ շղթաների մաս են կազմում»,- ընդգծել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































