Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունքներ է գրանցել. ՍԱՏՄ

Օգոստոս 10,2026 17:11 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից սկսել է թիրախային վերահսկողությունը սննդամթե րքի առաքման ոլորտում. ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ վերջին մեկ շաբաթում իրականացված վերահսկողական լայնածավալ միջոցառումները, որոնց ընթացքում ստուգվել է առաքում իրականացնող անձանց սանիտարական գրքույկների առկայությունը, դրական արդյունքներ է գրանցել:

Այսպես՝ ստուգված 237 առաքիչներից սանիտարական գրքույկ չեն ունեցել միայն նրանք, ովքեր սննդամթերքի առաքում չեն իրականացնում. սննդամթերքի առաքման համար նախատեսված հավելվածների (Յանդեքս, Գլովո և այլն) ուսումնասիրությամբ՝ այդ առաքիչների նույնականացում, որպես սննդամթերք տեղափոխողների, չի արձանագրվել։

Հիշեցնենք՝ համաձայն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի՝ սննդի շ թայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական գրքույկ:

Առաքիչը սննդի շղթայի կարևոր օղակ է, որը պատասխանատու է սննդամթերքի անվտանգ ու պատշաճ տեղափոխման համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետևողականորեն շարունակելու է վերահսկողությունն այս ոլորտում՝ ստուգելով սննդամթերքի առաքմամբ զբաղվող անձանց պարբերական բժշկական զննություն անցած լինելը և անձնական սանիտարական գրքույկների առկայությունը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31