Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցից իշխանության եկած ուժն առաջնորդվում է «ես եմ պետությունը, ես եմ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունը» նարատիվով»

Օգոստոս 12,2026 11:52 Share

«Երեկ տիկին Ջուլհակյանը մի ուշագրավ միտք ասաց՝ եթե ժողովուրդը նոր Սահմանադրություն է ուզում, արդյո՞ք պատգամավորները կարող են ընդիմանալ։ Սա շատ հետաքրքիր ճանապարհային քարտեզ է, բայց դրան դեռ անդրադառնալու առիթներ կունենանք»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Աղվան Վարդանյանը նշեց, որ փողոցից իշխանության եկած ուժը, ժողովրդի մեծամասնության ոգեւորության ու միամտության ինչ-ինչ հաշվարկների արդյունքում, ձեւավորեց մեծամասնություն խորհրդարանում, սեփականաշնորհեց գործադիր իշխանությունը եւ առաջնորդվում է «ես եմ պետությունը, ես եմ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունը, ուժային կառույցներն իմ ենթականերն են» նարատիվներով:

«Ով չի ընդունում խաղի իմ կանոնը, ներքին թշնամի է, հակապետական տարր։ Այստեղից էլ՝ ատելություն, անհանդուրժողականություն, սեփականության իրավունքի բռնաբարում, ընտրության կեղծում, քաղբանտարկյալներ։ Դեռևս 2018-ի սեպտեմբերին եմ մեջբերել՝ «ցանկացած իշխանություն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը՝ այլասերում է բացարձակ»։ Հայաստանում մեկ մարդու բացարձակ իշխանություն է, այն էլ՝ մի մարդու, ում համար իշխանությունը գերագույն նպատակ է։ Դրանից դուրս նա գոյություն չունի։ Մնացածը՝ պետական կառույցներ, սեփական կուսակցություն, կուսակցականներ… դեկորացիաներ են՝ գերնպատակին ծառայող։ Պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ կառույցի ղեկավար չենթարկվի քմահաճույք-հրահանգին, գիշերային SMS-ով դուրս կշպրտվի։ Պատկերացնո՞ւմ եք, որ որեւէ ՔՊ-ական պատգամավոր կամ նախարար ու պետական պաշտոնյա Փաշինյանին հակադրվի, նրա կարծիքին հակառակ տեսակետ հայտնի։ Սա՝ ներքին կյանքում, նույնը արտաքին ճակատում է։ Պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ ՔՊ-ական կամ պետական պաշտոնյա մի կծու խոսք ասի Իլհամ Ալիեւի հասցեին։ Այն Ալիեւի, ով Նիկոլ Փաշինյանին բազմիցս վիրավորել է ամենածաղրալի որակումներով»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նա հարցադրում արեց՝ ե՞րբ է վերջանում ցանկացած իշխանություն կամ ե՞րբ է մոտենում նրա վերջի ժամանակը․ «Ես մի չափանիշ գիտեմ՝ երբ այդ իշխանության խոսքն ու գործը, հայտարարածն ու իրականացրածը՝ հակասում են միմյանց։ Որքան խորանում, տեսանելի է դառնում հասարակության համար այդ անջրպետը, նույն արագությամբ վերջն է մոտենում։ Ոչինչ հավերժ չէ։ Իսկ ո՞րն է մեր նպատակը՝ որ ժամանակի մեջ հարատեւի մեր ժողովուրդը ու մեր անկախ պետականությունը»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31