Լրահոս
Օրվա լրահոսը

Անախորժությունները հուսանք կլինեն էպիզոդիկ, 8-րդ գումարման ԱԺ-ում ինչքան հնարավոր է` սրություն ապահովել ենք․ Հայկ Կոնջորյան

Օգոստոս 20,2026 14:03 Share

«Անախորժությունները հուսանք կլինեն էպիզոդիկ, ոչ թե կդառնան համակարգային։ Մեր ժողովուրդը մեզնից այլ ակնկալիք ունի»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը։

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ նա ասաց․ «Գտնում եմ՝ այսուհետև ԱԺ նիստերի բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից երկուստեք պիտի ամեն բան անենք, որ նման իրավիճակներ չլինեն։ Ես՝ որպես ԱԺ փոխնախագահ, այդ պատասխանատվությունը ստանձնում եմ, որ իմ կողմից հետագայում այդ քայլերն անեմ։ 8-րդ գումարման խորհրդարանում մենք ինչքան հնարավոր է՝ սրություն ապահովել ենք, և այս գումարման խորհրդարանում պիտի փորձենք թիրախավորել ոչ թե իրար, այլ գաղափարները։ Իմ տեսանկյունից կփորձեմ հնարավորինս անել ամեն ինչ, որ քաղաքական բանավեճի սրությունը պահպանելով՝ ապահովեմ ԱԺ նիստերի բնականոն ընթացքը»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ճամբարակում տեղի ունեցած զինվորների վրաերթի ժամանակ մահացած զինծառայողի հիշատակը։ Առաջարկն ընդունվեց։

Այնուհետև Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը չի հասցնում մինչև ընդմիջումն ավարտել ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքների հաշվարկը, ուստի արդյունքները կհայտարարվեն ընդմիջումից հետո՝ ժամը 14։30-ից հետո։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31